Ֆուտբոլ

ՈւԵՖԱ-ն պատժել Է «ՊԱՕԿ»-ին եւ «Ռապիդ»-ին

1 րոպեի ընթերցում

ՈւԵՖԱ-ն պատժել Է «ՊԱՕԿ»-ին եւ «Ռապիդ»-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ֆուտբոլի միությունների ասոցիացիան՝ ՈւԵՖԱ-ն, որոշել Է, որ Հունաստանի Սալոնիկ քաղաքի «ՊԱՕԿ» եւ Ավստրիայի Վիեննա քաղաքի «Ռապիդ» ակումբներն իրենց հերթական միջազգային հանդիպումները սեփական մարզադաշտերում պետք Է անցկացնեն առանց հանդիսատեսի` համապատասխանաբար 3 եւ 1 խաղ: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Որոշումն ընդունվել Է Սալոնիկում այս թիմերի եվրագավաթի մրցաշարում թույլ տրված անկարգությունների համար: «ՊԱՕԿ»-ը պետք Է նաեւ վճարի 150000 եվրո, իսկ «Ռապիդ»-ը՝ 75000 եվրո տուգանք:

Եվրագավաթի շրջանակում Վիեննայում կայանալիք այս թիմերի պատասխան խաղի վրա այս պատիժը չի տարածվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում