Ֆուտբոլ

ՖԻՖԱ-ն հետաքննելու է աշխարհի առաջնությունների անցկացման վայրերի ընտրության մրցույթները

1 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ն հետաքննելու է աշխարհի առաջնությունների  անցկացման վայրերի ընտրության մրցույթները

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հայտարարել Է, որ հատուկ հետաքննելու Է 2006 թվականին Գերմանիայում տեղի ունեցած, ինչպես նաեւ 2018 եւ 2022 թվականներին Ռուսաստանում եւ Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման վայրերի ընտրության մրցույթները: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ այս երկրներում ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցաշարերի անցկացման մասին ՖԻՖԱ-ի որոշումները մարզական աշխարհում որոշ դժգոհություն Էին առաջացրել:

Հետաքննության ղեկավար Է նշանակվել ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեի ղեկավար Մայքլ Գարսիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում