«Ուլիս»-«Բանանց» հանդիպումը տեղափոխվել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սեպտեմբերի 1-ին նշանակված «Ուլիս»-«Բանանց» հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ոչ թե ժամը 20:00-ին, այլեւ17:00-ին:
20-րդ տուրից հետո Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն առաջնության մրցաշարային աղյուսակը 47 միավորով գլխավորում է «Միկա»-ն: Երկրորդ տեղում «Շիրակ»-ն է` 42, իսկ եռյակը եզրափակում է «Իմպուլս»-ը` 35 միավորով: