Բուլղարիայի ֆուտբոլի ազգային ընտրանին հրապարակել է աշխարհի առաջնության ընտրական փուլի կազմը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևը հրապարակել է ազգային ընտրանու կազմը, որը կմասնակցի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին: Նրանք այս կազմով հանդես կգան սեպտեմբերի 7-ին եւ 11-ին` Իտալիայի և Հայաստանի հավաքականների դեմ խաղերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ բուլղարացիները ազգային ընտրանի են հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ`
Նիկոլայ Միխայլով- «Տվենտե» (Նիդեռլանդներ)
Ստոյան Կոլև- «Չերնոմորեց»
Վալդիսլավ Ստոյանով- «Շերիֆ» (Մոլդովա)
Պաշտպաններ`
Իվան Իվանով- «Պարտիզան» (Սերբիա)
Ալեքսանդր Ալեքսանդրով -«Չերնո Մորե»
Յորդան Մինև – «Լյուդոգորեց»
Նիկոլայ Բոդուրով -«Լիտեքս»
Իլիա Միլանով -«Լիտեքս»
Պյոտր Զանև -«Վոլին» (Ուկրաինա)
Վեսելին Մինև -«Անթալյասպոր» (Թուրքիա)
Կիսապաշտպաններ`
Գեորգի Միլանով -«Լիտեքս»
Ստանիսլավ Մանոլև -ՊՍՎ (Հոլանդիա)
Բորիս Գալչև- «Դինամո» Բուխարեստ (Ռումինիա)
Ալեքսանդր Տոնև -«Լեխ» Պոզնան (Լեհաստան)
Սվետոսլավ Դյակով-«Լուդոգորեց»
Վլադիմիր Գաջև -«Լևսկի»
Գեորգի Սիրմով- «Կասիմպասա» Թուրքիա
Էմիլ Գրգոռով -«Լուդոգորեց»
Հարձակվողներ`
Իվելին Պոպով -«Կուբան» (Ռուսաստան)
Իլիան Միցանսկի -«Կայզերսլաուտերն» (Գերմանիա)
Իվան Ստոյանով -«Լուդոգորեց»