«Բարսելոնա»-ն տարավ իր երկրորդ անընդմեջ հաղթանակը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Լա լիգա»-ի հերթական անակնկալը գրանցվեց «Ռեալ»-«Խետաֆե» խաղում:«Լա լիգա»-ի 2-րդ տուրում «արքայական» ակումբի ներկայացուցիչները արտագնա խաղում 2:1 հաշվով զիջեցին «Խետաֆե»-ին: Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Ռեալ Սոսեդա»-ն տանը 2:1 հաշվով հաղթեց «Սելթիկ»-ին: Նույն հաշվով «Ռայո Վալենկանո»-ն արտագնա խաղում առավելության հասավ «Բետիս»-ի նկատմամբ: «Էսպանիոլ»-«Սարագոսա» խաղում նույն 1:2 հաշիվն էր: Ոչ-ոքի ավատվեցին «Մալագա»-«Մալյորկա»`1:1 եւ «Գրանադա»-«Սեւիլյա»`1:1 խաղերը:
«Բարսելոնա»-ն տարավ իր երկրորդ անընդմեջ հաղթանակը: Արտագնա խաղում «կատալոնացիները» 2:1 հաշվով պարտության մատնեցին «Օսասունա»-ին: Տուրի ամենագոլառատ հանդիպումը «Վալենսիա»-«Դեպորտիվո» էր` 3:3:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Լա լիգա»-ի 2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Բարսելոնա»-ն եւ «Ռայո Վալենկանո» 6-ական միավորներով: «Ռեալ»-ն ունի ընդամենը մեկ միավոր եւ զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: