Քաղաքականություն

«Ազատ բանակը» հերքել է սիրիահայերի դեմ ուղղված իրեն վերագրվող սպառնալիքը

1 րոպեի ընթերցում

«Ազատ բանակը» հերքել է սիրիահայերի դեմ ուղղված իրեն վերագրվող սպառնալիքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր «Ազատ բանակի» զինվորական խորհրդի նախագահ Մուստաֆա ալ Շեյխը հերքել է սիրիահայերի դեմ «Ազատ բանակի» սպառնալից հայտարարությունների հրապարակման մասին լուրերը:

«Ալ Արաբիա» հեռուստաընկերության երթերում արված հայտարարության մեջ Մուստաֆա Շեյխն ընդգծել է, որ հայերը Սիրիայում ապրում են տասնամյակներ եւ այդ ժամանակաշրջանում հայերի հետ որեւէ խնդիր չի առաջացել: «Սիրիայում ժողովուրդը հայերի, քրիստոնյաների եւ այլ համայնքների հետ ոչ մի խնդիր չունի»,-ասել է Շեյխը:

Նա նշել է, որ ոչ հիմա, ոչ էլ ապագայում ապստամբ ուժերը մտադրություն չունեն հարձակում գործել հայերի դեմ` իրենց անունից տարածված հայտարարությունը համարելով հակառակորդների սադրանք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է «Ռադիո Սեւան»-ի լրատվական բաժանմունքը:

Համացանցում տարածվել էր հայտարարություն, թե Սիրիայի «Հեղափոխության գերագույն խորհուրդ» կոչված կառույցը սպառնում է սիրիահայ համայնքին` Բաշար ալ Ասադի իշխանությանը պաշտպանելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում