Բաբուխանյանն ընտրություններում ընդդիմության շանսերը զրոյական է գնատահում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցնեն արդար պայքարում: Ընդդիմությունը քիչ շանսեր ունի հաջողության հասնելու համար: Օգոստոսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: «ՀԱԿ-ը չունի այն հենարանը մարզերում, որը թույլ կտա նրան արժանապատիվ ձայներ հավաքել: Նա ունի մեծ խնդիր` Հայաստանում քաղաքական կուրսի փոփոխություն և նախկին աթոռներին վերադարձ ռեւանշի միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:
Անդրադառնալով 2013թ. տեղի ունենալիք նախագահական ընտրություններին` բանախոսը քիչ հավանական համարեց ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալը: Նա հաղթողի գլխավոր հավակնորդ է համարում գործող նախագահ Սերժ Սարգսյանին: «Ես վստահ եմ, որ նա հենց առաջին փուլով էլ կհաղթի»,-ասաց պատգամավորը:
Սեպտեմբերի 9-ին և 23-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Իսկ 2013թ. փետրվարին կանցկացվեն նախագահական ընտրություններ: