Ֆուտբոլ

Բեքհեմը գոլի հեղինակ է դարձել անկյունային հարվածից հետո

1 րոպեի ընթերցում

Բեքհեմը գոլի հեղինակ է դարձել անկյունային հարվածից հետո

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Լոս Անջելես Գալաքսի» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմը գոլի հեղինակ է դարձել անկյունայինի խաղարկումից հետո` գնդակն անմիջապես ուղարկելով մրցակցի դարպասը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս ամենը կատարվել է Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի եւ Կարիբյան երկրների միջեւ անցկացվող Կոնֆեդերացիայի գավաթի խմբային փուլի շրջանակներում կայացած «Լոս Անջելես գելեքս»-ի և «Իսիդրո Մետապան» խաղում:

Անկյունայինը նշանակվել է խաղի 45-րդ րոպեին, երբ ամերիկյան «Գելեքս»-ին հաղթում էր 2-1 հաշվով: Ի վերջո խաղն ավարտվել է 5-2` հօգուտ «Գելեքսի»-ի:

Բեքհեմը նմանատիպ գոլի հեղինակ էր դարձել նաեւ 2011-ին, երբ ԱՄՆ-ի առաջնության շրջանակներում «Գելեքս»-ին մրցում էր «Չիկագո ֆայր»-ի հետ:

Իրենց ֆուտբոլային կարիերայի ընթացքում նմանօրինակ գոլերի հեղինակներ են դարձել նաեւ Ռոբերտո Կառլոսը, Ռոբերտո Բաջոն, Նիկոլա Դրինչիչը եւ այլք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում