«Բարսելոնա»-ն հաղթեց «Ռեալ»-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի Սուպեր գավաթի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնա»-նսեփական հարկի տակ առավելության հասավ Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «կապտանռնագույնները» իրենց կամքի և համառության շնորհիվ հաղթեցին 3-2 հաշվով: Հանդիպման առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ խաղակեսում գոլերի հեղինակներ դարձան` Պեդրոն, Մեսսին եւ Խավին: «Արքայական» ակումբից Վալդեսի պաշտպանած դարպասը գրավեցին Ռոնալդուն եւ Անխել դի Մարիան:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին, «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում:
Իսպանիայի Սուրպեր գավաթն առաջին անգամ խաղարկվել է 1940 թվականին: Սկզբում գավաթը կոչվում էր Չեմպիոնների գավաթ: Իսպանիայի ներկա սուպեր գավաթակիրը` «Բարսելոնան»է: