Ֆուտբոլ

Դոնեցկի «Մետալուրգ»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն հրաժարական է տվել

1 րոպեի ընթերցում

Դոնեցկի «Մետալուրգ»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Մետալուրգ»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ակումբի պաշտոնական կայքը, թիմի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել մասնագետին և աշխատանք առաջարկել «Մետալուրգ»-ի մանկապատանեկան ֆուտբոլի բաժնում:

Դոնեցկյան ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Յուրի Մակսիմովը: 43-ամյա մասնագետի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր: «Մետալուրգ»-ի կազմում են հանդես գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը և Արտակ Եդիգարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում