Ֆուտբոլ

«Բատէ»-ն հաղթում է «Չեմպիոնների Լիգա»-ի հերթական խաղում

1 րոպեի ընթերցում

«Բատէ»-ն հաղթում է «Չեմպիոնների Լիգա»-ի հերթական խաղում

ԵՐԵՎԱՆ,23 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան «Չեմպիոնների լիգա»-ի չորրորդ որակավորման փուլի առաջին հանդիպումները:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Զավեն Բադոյանի թիմը` բելառուսական «Բատէ»-ն, երկու անպատասխան գնդակ ուղարկեց իսրայելական «Իրոին Կիրյատ Շմոնա»-ի դարպասը: Բադոյանն ընդգրկված չի եղել անգամ պահեստայինների հայտացուցակում: Իսպանական «Մալագա»-ն նույնպես 2-0 հաշվով առավելության հասավ «Պանատինայկոս»-ի նկատմամբ (Հունաստան):

Կիպրոսը ներկայացնող «ԱԷԼ» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ Բելգիայի չեմպիոն «Անդերլեխտ»-ի նկատմամբ: Նույն հաշիվը գրանցվեց նաեւ «Դինամո Զագրեբ»-«Մարիբոր» հանդիպաման ժամանակ, որտեղ խորվաթական «Դինամո»-ն առավելության հասավ:

Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց «Բրագա» (Պորտուգալիա)-«Ուդինեզե» (Իտալիա) խաղում`1-1:

«Չեմպիոնների լիգա»-ի պատասխան հանդիպումները կկայանան մեկ շաբաթ անց` օգոստոսի 28-ին:

AEL 2-1 ANDERLECHT Full highlights / 22.08.2012 by vik2003

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում