Ֆուտբոլ

ՀՀ մինչև 19 տարեկանների հավաքականը զիջել է Վրաստանի ընտրանուն

1 րոպեի ընթերցում

 ՀՀ մինչև 19 տարեկանների հավաքականը զիջել է Վրաստանի ընտրանուն

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում ուսումնամարզական հավաք անցկացնող ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընկերական խաղում 0:1 հաշվով պարտություն է կրել Վրաստանի ընտրանուց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հանդիպումն անցել է հավասար պայքարում, իսկ մեր թիմը միակ գնդակը սեփական դարպասն է ընդունել հանդիպման վերջին րոպեներին:

Օգոստոսի 20-ից մեկնարկած հավաքի շրջանակներում Աշոտ Ավետիսյանի գլխավորած ՀՀ պատանեկան ընտրանին օգոստոսի 24-ին Վրաստանի իր տարիքային հավաքականի հետ կանցկացնի ևս մեկ ստուգողական մրցավեճ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում