Ֆուտբոլ

«Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչը Մովսիսյանին բարձրակարգ ֆուտբոլիստ է համարում

2 րոպեի ընթերցում

«Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչը Մովսիսյանին բարձրակարգ ֆուտբոլիստ է համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչՍլավոլյուբ Մուսլինը խոսել է իր թիմի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի` թիմում ունեցած դերի մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Sovsport.ru կայքի հարցազրույցն ամբողջությամբ.

-Յուրա Մովսիսյանը «Կրասնոդար»-ի ոչ փաստացի առաջատարն է: Ի՞նչ եք կարծում`նա դեռ զարգանալու տեղ ունի, թե՞ արդեն իր մարզավիճակի գագաթնակետին է:

-Այո, ունի: Նա կարող է կտրուկ առաջընթաց ունենալ եւ շատ ավելի լավ խաղալ: Այն խաղը, որը Յուրան այժմ է ցուցադրում` նրա գագաթնակետը չէ:

-Շատերը կարծում են, որՄովսիսյանըպայքարելու է առաջնությանլավագույն ռմբարկուի կոչմանհամար: Արդյո՞ք դա կօգնի թիմին: Արդյո՞ք դա լրացուցիչ խթան կդառնա Ձեր սաների համար:

-Այո, եթե նա պայքարի լավագույն ռմբարկուի կոչման համար, ապա ավելի շատ գոլեր կխփի, ինչը նշանակում է, որ «Կրասնոդար»-ը հաղթանակներ կտանի և շատ միավորներ կվաստակի:

-Հարձակման գծում գրեթե բոլոր կոմբինացիաների անցնում է Յուրա Մովսիսյանի միջոցով: Արդյո՞ք կա հատուկ մշակված տակտիկա` առանց Մովսիսյանի: Կա մեկը, ո՞վ կարող է փոխարինել Մովսիսյանին և առաջնորդել թիմակիցներին:

-Այո, Մովսիսյանը հարձակման գծում առաջատար է, բայց մենք մի ֆուտբոլիստի միջոցով չենք խաղում, մենք շատ լավ թիմային խաղ ենք ցուցադրում: Եթե թիմում չլինի Յուրան, ապա կան այլ ֆուտբոլիստներ` Գոլիշևը, Ապաևը, ովքեր կարող են փոխարինել Մովսիսյանին: Յուրան բարձրակարգ ֆուտբոլիստ է, բայց մենք լավ թիմ ունենք, եւ հաղթանակը միայն նրանից կախված չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում