Կիեւի «Դինամո»-ն առավելության հասավ «Բորուսիա»-ի նկատմամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան «Չեմպիոնների լիգա»-ի «փլեյ օֆֆ»-ի առաջին հանդիպումները:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, շվեցարական «Բազել»-ը տանն ուժերը չափեց ռումինական «Կլյուժ»-ի հետ: Ռումինական ակումբին համառ պայքարից հետո հաջողվեց 2-1 հաշվով հաղթանակ տոնել: «Փլեյ օֆֆ»-ի անակնկալը «Բորուսիա»-«Դինամո» խաղում էր, որտեղ գերմանացիները անսպասելի կերպով 1-3 հաշվովզիջեցին ուկրաինական ակումբին :
Դանիան ներկայացնող «Կոպենհագեն»-ին հաջողվեց միայն մեկ գնդակ ուղարկել ֆրանսիական «Լիլ»-ի դարպասը: Իսկ ահա շոտլանդական «Սելթիկ»-ը արտագնա խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց շվեդական «Հելսինգբորգ»-ի դարպասը:
«Չեմպիոնների լիգա»-ի «փլեյ օֆֆ» պատասխան հանդիպումնները կայանան մեկ շաբաթից: