Ֆուտբոլ

Լեւոն Պաչաջյանը ձգտելու է «Շիրակ»-ի հետ չեմպիոն դառնալ

1 րոպեի ընթերցում

Լեւոն Պաչաջյանը ձգտելու է «Շիրակ»-ի հետ չեմպիոն դառնալ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլիազգային հավաքականի նախկին անդամ Լեւոն Պաչաջյանը «Շիրակ» տեղափոխվելը հարմար տարբերակ է համարում:Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ֆուտբոլիստը, Հայաստանի Բարձրագույն խմբի խաղերն անցնում են բուռն պայքարում:«Շիրակ»-ի հետ փորձելու եմ չեմպիոն դառնալ, սա միանշանակ է»-,ասաց կիսապաշտպանը:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի հետ պայմանագիր կնքելուց հետո Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դե ինչ, նոր ակումբ, նոր մարտահրավեր»:

Լեւոն Պաչաջյանի եւ Հայաստանի գործող գավաթակիր Գյումրու «Շիրակ»-ի միջեւ պայմանագիրըկնքվել է մեկ տարով:

Կիսապաշտպանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես էր գալիս 2004-2011թ.թ., որի ընթացքում նա մասնակցել 37 խաղի: Մինչեւ այս Պաչաջյանը հանդես էր գալիս իրանական «Սանաթ Նավթ» ակումբում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում