Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Պրահայի Ռադիո Սիմֆոնիկ նվագախմբի հետ

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Պրահայի Ռադիո Սիմֆոնիկ նվագախմբի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը սեպտեմբերի 18-ին համատեղ համերգ կունենա Պրահայի Ռադիո Սիմֆոնիկ Նվագախմբի հետ` Պրահայում կայանալիք Dvorak Prague International Music Festival միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:«Արմենպրես»-ի հետ զրույցում Երիտասարդական նվագախմբի հանրային կապերի պատասխանատու Աբգար Սարգսյանը տեղեկացրեց, որ ծրագրում հնչելու են Բեռլիոզի «Հռոմեական դիմակահանդեսը», Չայկովսկու ջութակի եւ նվագախմբի համար գրված կոնցերտը եւ Ռավելի «Վալսը»: Համերգի մենակատարն է լինելու Վիլդե Ֆրանգը:

Պրահայի Ռադիո Սիմֆոնիկ Նվագախումբը հիմնադրվել է 1924 թվականին, իսկ 1945 թվականին վերածվել է մեծ սիմֆոնիկ նվագախմբի, որի առաջին գլխավոր դիրիժորներն էին` Կարել Անչերլը, Ալոյս Կլիման, Յարոսլավ Քրոմբոլցը:

Առաջիկայում Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախումբըհամերգներ կունենա Արցախում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում