Ֆուտբոլ

«Բարսելոնա»-ն հաղթանակով մեկնարկեց «Լա լիգա»-ն

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն հաղթանակով մեկնարկեց «Լա լիգա»-ն

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը:

«Լա լիգա»-ի մեկնարկային խաղում «Սելթա»-ը հյուրընկալեց «Մալագա»-ին (0-1), «Սեւիլիան» տանը 2-1 հաշվով առավելության հասավ «Խետաֆե»-ի նկատմամբ, նույն հաշվով «Մալյորկա»-ն հաղթեց «Էսպանիոլ»-ին: Տուրի ամենախոշոր հաշիվը գրանցվեց «Ատլետիկ Բիլբաո»-«Բետիս» խաղում, «Բետիս»-ի ֆուտբոլիստները 5 գնդակ ուղարկեցին «Ատլետիկ»-ի դարպասը, սեփականն ընդունելով 3-ը: Իսկ արդեն «Ռեալ»-ը առաջին իսկ տուրում կորցրեց իր հերթական միավորը, ոչ-ոքի խաղալով «Վալենսիա»-ի հետ: «Բարսելոնա»-ն 5-1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդատ»-ին: Իսկ «Լեւանտե»-ն ոչ-ոքի խաղաց «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Լա լիգա»-ի երեք հանդիպում կկայանան օգոստոսի 20-ին:

Առաջին տուրից հետո մեկնարկային երեք միավոր ունեն «Բարսելոնա»-ն, «Բետիս»-ը, «Սեւիլիա»-ն, «Մալյորկա»-ն եւ «Մալագա»-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում