Ֆուտբոլ

«Իմպուլս»-ում փորձաշրջան է անցնում Ռաուլ Հարո Գոնսալեսը

1 րոպեի ընթերցում

«Իմպուլս»-ում փորձաշրջան է անցնում Ռաուլ Հարո Գոնսալեսը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի 21-ամյա հենակետային կիսապաշտպան Ռաուլ Հարո Գոնսալեսը փորձաշրջան կանցնի Դիլիջանի «Իմպուլս»-ում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին դիլիջանյան ակումբի մամլո ծառայությունից` երիտասարդ կիսապաշտպանը հանդես է եկել Իսպանիայի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող «Օրիուելա» թիմում:

«Իմպուլս»-ը պայմանագիր է կնքել «Օրիուելա»-ի ևս մեկ ֆուտբոլիստի` 21-ամյա Դիեգո Կաստրոյի հետ, ով հանդիսանում է Մադրիդի «Ռեալի» մարզադպրոցի սանը ու հանդես է գալիս հարձակման գծում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում