Ֆուտբոլ

Հայտնի են Բարձրագույն խմբի հերթական տուրը սպասարկող մրցավարների անունները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են Բարձրագույն խմբի հերթական տուրը սպասարկող մրցավարների անունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 19-րդ տուրը սպասարկող մրցավարական անձնակազմերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Կապանում կայանալիք «Գանձասար»-«Իմպուլս» հանդիպումը կդատեն Անդրանիկ Արսենյանը եւ նրա օգնականներ Մեսրոպ Ղազարյանը, Վանիկ Սիմոնյանը, Էրիկ Գալստյանը, Կարեն Նալբանդյանը:

«Արարատ»-ը սեփական հարկի տակ ուժերը կչափի Հայաստանի գործող չեմպիոն «Ուլիս»-ի հետ, հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Արման Ղուշչյանը, նրան կօգնեն Արման Վարդանյանը, Հարություն Համբարձումյանը, Էդգար Սահակյանը եւ Արշակ Կնյազյանը: Տուրի հաջորդ խաղում «Միկա»-ն կհյուրընկալի «Բանանց»-ին: Հանդիպումը դատելու պարտականությունները իրենց վրա կվերցնեն Մանուկ Ֆահրադյանը, Հովհաննես Ավագյանը, Գեւորգ Շահգալդյանը, Անդրանիկ Գաբրիելյանը եւ Հակոբ Ներսիսյանը: Իսկ Գյումրիի քաղաքային մարզադաշտում սպասվող «Շիրակ»-«Փյունիկ» հանդիպումը կսպասարկեն Զավեն Հովհաննիսյանը, Էրիկ Արեւշատյանը, Ատոմ Սեւգուլյանը, Գեւորգ Եղոյանը եւ Հենրիկ Իգիթյանը:

18-րդ տուրից հետո բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Միկա»-ն` 41 միավորով, երկրորդ եւ երրորդ տեղերը միմյանց հետ հաջորդաբար կիսում են «Շիրակ»-ը (38միավոր) եւ «Իմպուլս»-ը (32միավոր):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում