Տնտեսություն

Հայկական կոնյակը միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունի. արտահանումն ավելանում է

5 րոպեի ընթերցում

Հայկական կոնյակը միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունի. արտահանումն ավելանում է

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայկական կոնյակն արտահանման ամենամեծ ծավալներ ունեցող հայաստանյան արտադրատեսակներից է, որի պահանջարկը միջազգային շուկայում բավական մեծ է: Վերջին մի քանի տարիներին կոնյակի ինչպես արտադրության, այնպես էլ արտահանման ծավալները զգալիորեն աճել են: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը կոնյակի արտահանման ծավալները դիտարկում է օղու, ռոմի և ջինի անվանախմբում: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ծառայությունից, եթե 10 տարի առաջ Հայաստանից արտահանվել է ընդամենը 8133 տոննա կոնյակ, օղի, ռոմ և ջին, ապամիայն այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 21 038 տոննա` ընդհանուր արժեքը` 77.8 միլիոն դոլար: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտահանվել է 12 271 տոննա, իսկ ողջ տարվա ընթացքում` 32 558 տոննա, որի ընդհանուր արժեքը` 131.2 միլիոն դոլար:

Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն` հայկական կոնյակի արտադրության ծավալները 2011 թվականին կազմել են14 482 644,3 լիտր, արտահանման ծավալները` 12 094 477,3 լիտր, երկրի ներսում իրացմանծավալները` 2 129 818,8 լիտր: Կոնյակի արտադրության ոլորտում Հայաստանում 2011թվականին գործունեություն են իրականացրել 28 տնտեսվարող սուբյեկտներ:Հայկական կոնյակի արտադրության ծավալներում 22,0տոկոսը արտադրվել է «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրականընկերության կողմից, 20,0 տոկոսը` «Պռոշյանի կոնյակի գործարան» սահմանափակպատասխանատվությամբ ընկերության կողմից և 19,9 տոկոսը` «Երևանի Արարատկոնյակի-գինու-օղու կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության կողմից:

Համաշխարհային կոնյակի շուկայի երկու տոկոսը ծածկվում է հայկական լեգենդար կոնյակի շնորհիվ:Երևանի կոնյակի գործարանի արտադրության«Արարատ» կոնյակն իր ողջ տեսականիով` «Անի», «Ընտիր», «Ախթամար», «Տոնական» և «Նաիրի», շարունակում է մնալ Հայաստանի բրենդը համաշխրհային շուկայում: Հայկական կոնյակի սպառման ամենամեծ շուկան շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, որին հաջորդում են Ուկրաինան և ապա միայն եվրոպական երիրները:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի արտահանման գծով մենեջեր Գոհար Պողոսյանը, շաբաթական մոտ չորս-հինգ բեռնատար մեքենա կոնյակ է արտահանվում, յուրաքանչյուր մեքենան`բեռնված 19-20 տոննայով:

Կոնյակի շշի տարողությունից և արտաքին տեսքից կախված` մեկ մեքենան տեղափոխում է միջինում 15 հազար շիշ: Գործարանի արտադրանքն ամենանամեծ պահանջարկն ունի Ռուսաստանի Դաշնությունում: Մեծ քանակությամբ կոնյակ է արտահանվում նաև Լիտվա, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան: Եվրամիության երկրներում ևս, մասնավորապես, Գերմանիայում, հայկական կոնյակը պահանջված ապրանքատեսակ է: Այն մեծ քանակությամբ արտահանվում է նաև Միացյալ Նահանգներ: «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի արտադրատեսակներից ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում հատկապես մեծ պահանջարկ ունեն 0.5 լ և 0.75 լ տարողությամբ 3,5 և 8 տարեկան «Մանե» կոնյակը, ինչպես նաև տասը տարեկան «Չարենց», «Շիրազ» և ութ տարեկան «Царица Тамара» կոնյակները:

«Միացյալ Նահանգներում և Եվրոպայում ամենաշատը սպառվում են հուշանվերային կոնյակները, և այն երկրների համար, ում հետ արդեն երկար ժամանակ է` համագործակցում ենք, գործում են զեղչեր»,- նշեց Գոհար Պողոսյանը: Ամենաշատ պահանջարկն ունեցող ութ տարեկան «Մանե» կոնյակի գինը միջազգային շուկայում 0.5 լիտրի դեպքում տատանվում է 9-9.5 դոլարի սահմաններում, իսկ երեք տարեկանն արժե 6-6.2 դոլար:

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը ևս մեծ քանակությամբ կոնյակ է արտահանում: Արտադրանքը մեծ պահանջարկ ունի առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունում, այնուհետև Ուկրաինայում, Բելառուսում, Գերմանիայում, Միացյալ Նահանգներում, Չինաստանում: Ինչպես«Արմենպրես»-ինհայտնեցին ընկերությունից, բոլոր արտադրատեսակներն էլ` 3-25 տարվա հնեցմամբ, գրեթե հավասարաչափ պահանջարկ ունեն և արտաքին, և ներքին շուկայում:

Չնայած կոնյակագործության եւ գինեգործության լավագույն ավանդույթներին` վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում ալկոհոլային խմիչքներից ամենամեծ սպառումն ունի օղին, ապա գինին, հետո միայն կոնյակը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում