Վահագն Դավթյանի ծննդյան 90- ամյակի առթիվ Երեւանում հուշաքար բացվեց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ անվանի բանաստեղծ Վահագն Դավթյանի մահից 16 տարի անց բանաստեղծի ապրած տանը՝ Նաիրի Զարյան 80 հասցեում, օգոստոսի 15-ին բացվեց նրա դիմաքանդակ-հուշաքարը: Նշված հասցեում բանաստեղծն ապրել եւ ստեղծագործել է 1952-1996 թվականներին: Մինչ այդ Դավթյանի արվեստի երկրպագուներն ու հարազատները ծաղիկներ դրեցին նրա շիրիմին` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

«Ճիշտ այն տրամադրությամբ եմ եկել, ինչ տրամադրությամբ ամեն անգամ այցի եմ գալիս մեր գրականության, մշակույթի դասականներին` մտովի վերհիշելով եւ վերագնահատելով նրանց»,- «Արմենպրես»-ի ն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Անանյանը Վահագն Դավթյանին բացառիկ երեւույթ է համարում` եւ որպես բանաստեղծ, եւ որպես մարդ:«Նոր սերնդի համար ինտենետային աղբանոցի մեջ` Դավթյանի պոեզիան վերադարձ է դեպի նախնական, բարոյական զուլալ ակունունքները»,- հավելեց գրողների միության նախագահը:

Վահագն Դավթյանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող տանն այժմ բնակվում են նրա դուստրերը եւ թոռնիկները:«Այս տարիներին նա կարծես անընդհատ մեզ հետ է, ցավոք սրտի այնպիսի հիվանդությամբ էր հիվանդ, որ չկարողացավ երկար ապրել, ուրախ եմ, որ 16 տարի հետո հուշաքար կբացվի մեր տան պատին»,- ասաց բանաստեղծի կրտսեր դուստրը` Հասմիկ Դավթյանը:

«Դիմաքանդակում փորձել եմ արտահայտել այն, ինչ զգացել եմ, նրա արծվային հայացքը, խոր, իմաստուն աչքերը: Դավթյանը մտածող էր, փիլիսոփա, իսկական արաբկիրցի»,- «Արմենպրես»-ին ասաց Դավթյանի հուշաքարը հեղինակած քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:

Վահագն Դավթյանի ծննդյան 90- ամյակի առթիվ հուշաքարի բացման արարողությանը ներկա էր Երեւան քաղաքիԱրաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, մշակութային եւ հասարակական գործիչներ:

Առաջիկայում նախատեսվում է ստեղծել «Վահանգն Դավթյան» հիմնադրամ, ինչպես նաեւ հրատարակել նրա մինչեւ այժմ չհրատարակված գործերը:

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը 2026 թվականին կտրուկ աճել է

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438