Ֆուտբոլ

Վարդան Մինասյանը չի հաստատում «Կուբան» տեղափոխվելու մասին լուրը

1 րոպեի ընթերցում

Վարդան Մինասյանը չի հաստատում «Կուբան» տեղափոխվելու մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ժխտում է լուրերն այն մասին, որ ինքը հնարավոր է ստանձնի ռուսական «Կուբան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից: Մեր ազգային ընտրանուգլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է, որ «ինքն այդ մասին լսում է առաջին անգամ եւ նման տեղեկություններ չունի»:

Մինչ այս «Արմենպրես»-ը` վկայակոչելով sport.ru ռուսական պարբերականը,տեղեկացրել էր,որ Կրասնոդարի ակումբի ղեկավարները «Կուբան»-ի գլխավոր մարզչի պաշտոնի հավանական թեկնածուների թվում դիտարկում են նաեւ Հայաստանի ընտրանու 38-ամյա մարզչի թեկնածությունը:Հավակնորդների թվում է նաեւ Ռուսաստանի երկրորդ հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը:

Նշվում է, որ եթե բանակցությունները հաջող ավարտվեն, ապա Մինասյանը համատեղության կարգով կգլխավորի նաև Հայաստանի ազգային հավաքականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում