Հայտնի են «Ոսկե գնդակ»-ի երեք հավակնորդները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպական միությունը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի երեք հավակնորդների անունները:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով UEFA-ի պաշտոնական կայքը, լավագույն եռյակում են` Լեո Մեսսին (Արգենտինա, «Բարսելոնա»), Անդրես Ինիեստան (Իսպանիա «Բարսելոնա») եւ Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա «Ռեալ Մադրիդ»): Վերջնական քվեարկությունը կկայանա օգոստոսի 30-ին Մոնակոյում, որտեղ 53 լրագրողները կընտրեն լավագույնին:
Մինչ այս հայտնի են արդեն 4-ից 10-րդ հորիզոնականները զբաղեցրած ֆուտբոլիստներին.
Անդրեա Պիրլո (Իտալիա «Յուվենտուս») 90 միավոր,
Խավի Հերնանդես (Իսպանիա «Բարսելոնա») 57 միավոր
Իկեր Կասիլյաս (Իսպանիա, «Ռեալ») – 53
Դիդյե Դրոգբա (Կոտ դ՛Իվուար, «Շանհայ Շենհուա») – 31
Պետեր Չեխ (Չեխիա, «Չելսի») – 14
Ռադամել Ֆալկաո (Կոլուբիա, «Աթլետիկո») – 14
Մեսութ Օզիլ (Գերմանիա, «Ռեալ») – 10