Բելառուսի հետ խաղում մեր ընտրանին խաղալու է իր խաղը. Վարդան Մինասյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի ֆուտբոլի ազգային ընտրանու հետ խաղից առաջ ուսումնասիրվել են մրցակցի բոլոր կողմերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, պատասխանելով լրագրողների հարցերին, հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որուսումնասիրվել է մրցակցի բոլոր թույլ եւ ուժեղ կողմերը, սակայն մեր հավաքականը փորձելու է խաղալ իր ֆուտբոլը:«Համեմատության կարգով նշեմ, որ բելառուսները նման են բուլղարացիներին` եւ խաղաոճով, եւ մակարդակով: Նրանք շատ հարմար մրցակիցներ են մեզ համար: Իսկ ինչ վերաբերում է այս խաղի մարտավարությանը, ապա աշխատելու ենք այն հնարավորինս նմանեցնել Մալթայի հետ կայանալիք խաղին»,-ասաց Մինասյանը:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչն անդրադարձավ նաեւ վնասվածք ստացած ֆուտբոլիստներին: Առաջիկա ընկերական խաղին չեն մասնակցիԿասպարովը եւ Մանուչարյանը: Իսկ չհրավիրվածների թվում են նաեւ երկու կենտրոնական պաշտպանները` Ռոբերտ Արզումանյանը եւ Վարազդատ Հարոյանը, ովքեր լավ մարզավիճակում չեն:
Իսկ ինչ վերաբերում է Բելառուսի հավաքականում հանդես եկող Խաչատուրյանին, ապա հավաքականի մարզչական շտաբը մեծ հետաքրքրությամբ հետեւել է նրա ելույթներին: Վարդան Մինասյանը եկել է այն եզրակացության, որ նա հենակետային կիսապաշտպան է: «Ինչպես գիտեք մենք ունենք վեց կենտրոնական կիսապաշտպան: Անիմաստ էր յոթերորդին հրավիրելը»,-ասաց նա:
Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի 15-ին ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում` ժամը 20-00-ին: