Հաջորդ օլիմպիական խաղերին ֆուտբոլի բրիտանական միացյալ թիմ չի լինելու
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Ռիո-դե-Ժանեյրո քաղաքում 2016 թվականին կայանալիք օլիմպիական խաղերին Մեծ Բրիտանիայի տղամարդկանց ֆուտբոլի հավաքականն արդեն հանդես չի գա միացյալ կազմով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «գազետա.ռու» կայքը, այս մասին հայտարարել Է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ալեքս Հոռնը:
Մեծ Բրիտանիան կազմող բոլոր երկրները՝ Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը եւ Հյուսիսային Իռլանդիան ֆուտբոլի միջազգային մրցումներին մասնակցում են իրենց ազգային թիմերով: Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան առաջարկել էր նրանց Լոնդոնի օլիմպիական խաղերին հանդես գալ միացյալ բրիտանական թիմով, բայց դրան համաձայնել էր միայն Ուելսը: Շոտլանդիան եւ Հյուսիսային Իռլանդիան մերժել էին անգլիացիների այս առաջարկը: Լոնդոնի օլիմպիադային բրիտանական միացյալ թիմում հանդես էին եկել միայն Անգլիան եւ Ուելսը:
Խոռնը նշել Է նաեւ, որ կանանց ֆուտբոլում դեռ հնարավոր Է, որ Մեծ Բրիտանիան հաջորդ օլիմպիադայում ներկայացված լինի միացյալ հավաքական թիմով: