Ֆուտբոլ

ՈւԵՖԱ-ն ֆուտբոլի ակումբների խոշոր գումարներ կվճարի

1 րոպեի ընթերցում

ՈւԵՖԱ-ն ֆուտբոլի ակումբների խոշոր գումարներ  կվճարի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ֆուտբոլի միությունների ասոցիացիայի՝ ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն հայտարարել Է, որ Եվրագավաթներին մասնակցող ֆուտբոլի ակումբների եկամուտները շուտով ավելանալու են: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Ինֆանտինոն գումարների ավելացումը պայմանավորել է մի շարք միջոցառումներով, այդ թվում՝ ՈւԵՖԱ-ի կողմից նոր կոմերցիոն գործընկեր ունենալու եւ մեդիաիրավունքների վաճառման նոր համակարգի հետ:

ՈւԵՖԱ-ն 2012-2013 թվականների Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոնների լիգայի նախնական երեք փուլերին մասնակցող ակումբներին վճարելու Է 140000 եվրո գումար` յուրաքանչյուր փուլին մասնակցելու համար:

Հայաստանի ֆուտբոլի ակումբներն առ այսօր Եվրագավաթների նախնական փուլի արգելքը չեն հաղթահարել, սակայն հաջող խաղացել են առաջին երկու փուլերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում