Ֆուտբոլ

ՈւԵՖԱ-ն արդեն բաշխում Է ստանալիք եկամուտները

1 րոպեի ընթերցում

ՈւԵՖԱ-ն արդեն բաշխում Է ստանալիք եկամուտները

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012-2013 թվականների Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խաղերից ՈւԵՖԱ-ն նախատեսում Է ստանալ 1, 34 միլիարդ եվրո եկամուտ, որից 75 տոկոսը հատկացվելու Է մրցաշարի մասնակից ակումբներին, իսկ մնացած 25 տոկոսը ծախսվելու Է եվրոպական ֆուտբոլի զարգացման եւ միջոցառումների անցկացման համար:

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մասնավորապես, 55 միլիոն եվրո բաշխվելու Է չեմպիոնների լիգայի մրցաշարի «փլեյ-օֆ» փուլի մասնակիցների միջեւ, մրցաշարի հաղթողը հավելավճարներով կստանա 40 միլիոն եվրո-ից ավելի գումար, մրցաշարի եզրափակչի մասնակիցը՝ 6,5 միլիոն:

Մրցաշարի նախնական փուլի մասնակից թիմերը կստանան 140000-ական եվրո Չեմպիոնների լիգայի նախնական մրցաշարի ամեն մի խաղացած փուլի համար:

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթողը կստանա 3 միլիոն եվրո, մրցամարտում պարտություն կրած թիմը՝ 2,2 միլիոն եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում