Հասարակական

Ցեղասպանության 100-ամյակին նվիրված կկազմակերպվի Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

Ցեղասպանության 100-ամյակին նվիրված կկազմակերպվի Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված2015 թվականին տեղի կունենա Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, ցուցահանդեսին կներկայացվեն Հայոց ցեղասպանության թեմայով ամբողջ աշխարհի ֆիլատելիստների մոտհավաքված դրոշմանիշերի, բացիկների եւ ծրարների մեծ ու հետաքրքիր հավաքածուն: «Համատեղ ցուցահանդեսի անցկացումը թույլ կտա ի մի բերել այդ ցուցանմուշները եւ ներկայացնել համաշխարհային հանրությանը»,- ասաց նա: Նրա խոսքով` արդեն պայմանավորվածություն կա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ, եւ կազմակերպչական աշխատանքներ են տարվում նամականիշերի, բացիկների եւ ծրարների մասին տեղեկությունների հավաքագրման ուղղությամբ: «Հայկ Դեմոյանն առիթը բաց չի թղնում իր արտասահմանյան այցերի ժամանակ իրազեկելու տեղի ֆիլատելիստներին: Այժմ նախնական ինվենտարիզացիայի փուլում ենք` հասկանալու համար, թե ինչ մասշտաբի ցուցահանդես է լինելու»,- ասաց Մուսայելյանը:

Ֆիլատելիստների միության նախագահը նշեց, որ չնայած ցուցահանդեսը նախատեսվում է անցկացնել Երեւանում, բայց կա նաեւ նպատակ` այն ցուցադրելու այլ երկրներում եւս: «Մենք այդ ցուցահանդեսն այնպիսի մակարդակով պետք է անենք, որ լինի շարժական եւ ապագայում ցուցադրվի տարբեր երկրներում, այդ թվում` նաեւ Թուրքիայում»,- ասաց նա:

Հայաստանի ֆիլատելիստների միությունը Համաշխարհային ֆիլատելիստական եւ Եվրոպական ասոցիացիաների լիիրավ անդամ է: Տասնամյակների պատմություն ունեցողՀայաստանի ֆիլատելիստների միությունը Հարավային Կովկասում միակն է, որն անդամակցում է Համաշխարհային եւ Եվրոպական ֆիլատելիստական ասոցիացիաներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում