Ֆուտբոլ

Լեւոն Պաչաջյանը նոր ակումբ է ընտրում

1 րոպեի ընթերցում

Լեւոն Պաչաջյանը նոր ակումբ է ընտրում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական «Սանաթ Նավթի»-ի նախկին ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը մոտ է նոր ակումբի հետ պայմանագրի կնքմանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանեց ֆուտբոլիստը, հստակ ինչ որ բան ասել առայժմ չի կարող, սակայն նրա ուշադրության կենտրոնում մի քանի ակումբեր կան:

«Կարծում եմ` հաջորդ շաբաթ ամեն ինչ պարզ կդառնա: Կան ակումբներ, որոնք հետաքրքված են իմ խաղով, սակայն նախապես ոչինչ չեմ ուզում ասել, մինչեւ պայմանագիրը չստորագրեմ»,- ասաց Պաչաջյանը:

Կիսապաշտպանը Իրանի առաջնության «Սանաթ Նավթի»-ում հանդես էր գալիս 2009 թվականից, սակայն այս խաղաշրջանի մեկնարկին չէր միացել թիմին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում