Ֆուտբոլ

«Կուբան»-ը հաստատել է Օզբիլիսի տեղափոխման մասին լուրը

1 րոպեի ընթերցում

«Կուբան»-ը հաստատել է Օզբիլիսի տեղափոխման մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Կուբան» ֆուտբոլային ակումբը հաստատել է այն լուրը, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ հոլանդական «Այաքս»-ի արդեն նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը տեղափոխվում է կրասնոդարյան ակումբ:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ակումբի պաշտոնական կայքը, պայմանագիրը դեռեւս ստորագրված չէ, քանի որՕզբիլիսը դեռ չի անցել բուժզննումը:

«Մենք երկար ժամանակ է հետեւում էինք Արասին: Բայց հիմնական գործողությունների անցանք միայն Պետրեսկուի համաձայնությունը ստանալուց հետո»,-ասել է «Կուբան»-ի մարզական տնօրեն Սերգեյ Դորոնենկոն:

Արաս Օզբիլիսը հոլանդական «Այաքս»-ի կազմում հանդես էր գալիս 2010 թվականից: Նա հասցրել է դառնալ չորս գոլի եւ գոլային փոխացման հեղինակ: Կիսապաշտպանը Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտը տոնեց 2012 փետրվարին Կանադային հետ ընկերական խաղի ժամանակ, որտեղ մասնակցեց ամբողջ հանդիպմանը եւ անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում