Հրապարակվել է ֆուտբոլի երիտասարդական ընտրանու կազմը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն- ակադեմիայում` նախապատրաստվելով օգոստոսի 15-ին Ուելսի Ռեքսեմ քաղաքում կայանալիք Ուելս-Հայաստան 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը՝ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ, հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ`
Ալբերտ Օհանյան- «Փյունիկ»
Գոռ Էլյազյան- «Իմպուլս»
Պաշտպաններ`
Հովհաննես Համբարձումյան- «Բանանց»
Անդրանիկ Ոսկանյան- «Միկա»
Գրիքոր Հովհաննիսյան- «Փյունիկ»
Արամ Շահնազարյան- «Բանանց»
Գագիկ Դաղբաշյան- «Բանանց»
Մասիս Ոսկանյան- ԿՍՎ «Ռոզելար», Բելգիա
Նարեկ Գյոզալյան- «Բանանց»
Կարեն Մուրադյան- «Շիրակ»
Գագիկ Պողոսյան- «Փյունիկ»
Կիսապաշտպաններ`
Արեգ Ազատյան- «Միկա»
Աղվան Պապիկյան- ԼԿՍ «Լոձ», Լեհաստան
Գևորգ Կարապետյան- «Բանանց»
Էդգար Մալաքյան- «Վիկտորիա Պլզեն», Չեխիա
Վալտեր Պողոսյան-«Բանանց»
Վարդգես Սաթումյան- «Միկա»
Նաիրի Մինասյան- «Բանանց»
Հարձակվողներ`
Հովհաննես Հովհաննիսյան- «Փյունիկ»
Գևորգ Բադալյան- «Բանիկ Օստրավա», Չեխիա
Վիուլեն Այվազյան- «Փյունիկ»