Ֆուտբոլ

Վարդան Մինասյանը հրապարակել է ազգային ընտրանու կազմը

2 րոպեի ընթերցում

Վարդան Մինասյանը հրապարակել է ազգային ընտրանու կազմը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է իր ուսումնամարզական հավաքը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն-ակադեմիայում՝ նախապատրաստվելով օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ`

Ռոման Բերեզովսկի- «Դինամո», Ռուսաստան

Արթուր Հարությունյան- «Շիրակ»

Պաշտպաններ`

Սարգիս Հովսեփյան- «Փյունիկ»

Լևոն Հայրապետյան- «Լեխիա Գդանսկ», Լեհաստան

Հրայր Մկոյան- «Շիրակ»

Վալերի Ալեքսանյան- «Սանաթ Նաֆթ», Իրան

Արտակ Եդիգարյան-«Մետալուրգ»- Դոնեցկ, Ուկրաինա

Տարոն Ոսկանյան- «Փյունիկ»

Կիսապաշտպաններ`

Կառլեն Մկրտչյան- «Մետալուրգ»- Դոնեցկ, Ուկրաինա

Արթուր Եդիգարյան- «Փյունիկ»

Հենրիխ Մխիթարյան- «Շախտյոր»- Դոնեցկ, Ուկրաինա

Գևորգ Ղազարյան- «Մետալուրգ»- Դոնեցկ, Ուկրաինա

Դավիթ Մանոյան- «Կուբան», Ռուսաստան

Արաս Օզբիլիս- «Այաքս», Հոլանդիա

Զավեն Բադոյան- «ԲԱՏԵ», Բելառուս

Արթուր Յուսպաշյան- «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան- «Փյունիկ»

Հարձակվողներ`

Յուրա Մովսիսյան- «Կրասնոդար», Ռուսաստան

Մարկոս Պիզելի- «Կուբան», Ռուսաստան

Արթուր Սարկիսով- «Վոլգա», Ռուսաստան

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ Էդգար Մանուչարյանն ու Գևորգ Կասպարովը չեն հրավիրվել խաղին` վնասվածք ունենալու պատճառով: Վարդան Մինասյանը չի բացառել նաև հավաքականի կազմում նոր ֆուտբոլիստներ ընդգրկելու հնարավորությունը` Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության և Եվրոպական առաջնությունների հերթական տուրերից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում