Մինասյանը հրապարակել է ֆուտբոլի ազգային ընտրանու ուսումնամարզական հավաքի ծրագիրը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է օգոստոսի 13-ին մեկնարկող Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքի ծրագիրը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Օգոստոսի 13-ին, ժամը 13:00-ին ֆուտբոլի ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Նույն օրը ժամը 19:00-ին հավաքականը կանցկացնի «բաց» մարզումներ, որից հետո ժամը 20:00-ից-21:00-ն լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցելու ֆուտբոլիստների հետ:
Այնուհետ, օգոստոսի 14-ին թիմը կանցկացնի «փակ» մարզում, իսկ օգոստոսի 15-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Բելառուս ֆուտբոլի ազգային ընտրանիների ընկերական հանդիպումը: