Լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը բելառուսներին արժանի մրցակից է համարում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ յուրօրինակ կերպով վերելք է ապրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը:
Բելառուսի հետ օգոստոսի 15-ին նախատեսված խաղին անդրադառնալով` լեգենդար ֆուտբոլիստը շեշտեց, որ բելառուսներն արժանի մրցակիցները են եւ կարողանում են հավասար պայքար մղել յուրաքանչյուր կարգի թիմի հետ:«Բելառուսները հրաշալի մրցակից են: Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ համարժեք մրցակից ենք ընտրել` մեր ուժերը փորձելու համար»,-ասաց Ղազարյանը:
Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլից առաջ մեր ազգային ընտրանին վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ: Խաղը կկայանա օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են: