«Բատե»-ն անցել է «Չեմպիոնների լիգա»-ի հաջորդ փուլ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չեմպիոնների լիգա»-ի որակավորման երրորդ շրջանի խաղերում բելառուսական «Բատե»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Դեբրենց»-ի դարպասը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Զավեն Բադոյանը բացակայում էր նույնիսկ պահեստայինների հայտացուցակից:
Բելառուսի չեմպիոնն երկու խաղերի ընդհանուր 1-1 եւ 2-0 արդյունքներով առավելության հասավ մրցակցի նկատմամբ եւ դուրս եկավ հաջորդ փուլ:
«Չեմպիոնների լիգա»-ի չորրորդ շրջանի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 10-ին: