Փոփոխություններ ՀՀ ֆուտբոլի առաջնության խաղերի ցանկում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի նախապատրաստումը 2013 թվականի Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության Ուելս-Հայաստան ընտրական խաղին, ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղերի ցանկում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառանյությունից:
Օգոստոսի 11-ին նշանակված «Բանանց»` Երեւան- «Շիրակ»` Գյումրի խաղը հետաձգվել Է, «Փյունիկ»` Երեւան- «»Գանձասար»` Կապան հանդիպումը տեղափոխվել Է եւ տեղի կունենա օգոստոսի 9-ին` ժամը 20.00, իսկ «Ուլիս»` Երեւան- «Միկա»` Երեւան հանդիպումը տեղափոխվել Է եւ տեղի կունենա օգոստոսի 10-ին` ժամը 17.00: