Ֆուտբոլ

Վրաստանի պատանի ֆուտբոլիստներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Հանքավանում

1 րոպեի ընթերցում

Վրաստանի պատանի ֆուտբոլիստներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Հանքավանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ֆուտբոլի մինչև 14 տարեկանների ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանի մարզաբազայում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, վրացի պատանի ֆուտբոլիստները Հայաստանում կմարզվեն մինչև օգոստոսի 10-ը և այդ ընթացքում` օգոստոսի 7-ին և 9-ին, երկու ընկերական հանդիպում կանցկացնեն Հայաստանի նույն տարիքային հավաքականի հետ, որը կազմված կլինի «Փյունիկ» և «Բանանց» թիմերի սաներից: Օգոստոսի 7-ին` ժամը 17:00-ին, Հանքավանի մարզաբազայում տեղի կունենա Հայաստանի եւ Վրաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականների առաջին հանդիպումը: Երկրորդ հանդիպումը Հանքավանում կկայանա օգոստոսի 9-ին` ժամը 12:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում