Օզբիլիսը վերջին հանդիպումն անցկացրեց «Այաքս»-ի կազմում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի եւ «Այաքս»-ի արդեն նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը իր վերջին հանդիպումն է անցկացրել հոլանդական ակումբի կազմում:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով De telegraf պարբերականը, Օզբիլիսի տրանսֆերը կազմում է 1 միլիոն եվրո: Կիսապաշտպանը իր վերջին հանդիպումն անցկացրել է «Այաքս»-ի կազմում` օգնելով թիմին հաղթելու Նիդերլանդների առաջնության Սուպերգավաթի հերթական խաղում 4-2 հաշվով:
Օզբիլիսը նախորդ խաղաշրջանում մասնակցել է «Այաքս»-ի 14 հանդիպման, որտեղ հասցրել է դառնալ 2-ական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: