Ֆուտբոլ

«Մետալուրգ»-ը վաստակեց իր առաջին միավոր Ուկրաինայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

«Մետալուրգ»-ը վաստակեց իր առաջին միավոր Ուկրաինայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ւ ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Մետալուրգ»-ը Ուկրաինայի առաջնության 4-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել նույն անունն ունեցող, բայց Խարկովը ներկայացնող ակումբի հետ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Գեւորդ Ղազարյանը եւ Արտակ Եդիգարյանը մասնակցել են ամբողջ խաղին, իսկ վնասվածքից նոր ապաքինված Կառլեն Մկրտչյանը նստած էր պահեստայինների նստարանին:

«Մետալուրգ»-ը խաղավարտից 20 առաջ զիջում էր մրցակցին 0-2 հաշվով, սակայն մինչեւ խաղի ավարտը դոնեցկյան ակումբի ներկայացուցիչներին հաջողվել է վերականգնել հաշվի հավասարությունը: Այս հանդիպումից հետո «Մետալուրգ»-ը վաստակել է 1 միավոր եւ զբաղեցնում է 14 հորիզոնականը: Այն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 9-ին` սեփական հարկի տակ ընդունելով «Տրոմսե»-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում