Սպորտ

Էրդողանը հերթական սուտն է հորինել. օլիմպիական ջահը ծնունդով Թուրքիայից Է

2 րոպեի ընթերցում

Էրդողանը հերթական սուտն է հորինել. օլիմպիական ջահը ծնունդով Թուրքիայից Է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պատմությունը խեղաթյուրելու հերթական փորձն է արել` իրեն կրկին վարկաբեկելով միջազգային հանրության աչքին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Լոնդոնում հանդիպելով Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, բելգիացի Ժակ Ռոգգեի հետ, հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում Է օլիմպիական խաղերի ջահը վերադարնել իր բնօրրանը՝ Թուրքիա: Նա նշել է իբր Անթալիայից ոչ հեռու գտնվող լեռներից Է ծնունդ առել օլիմպիական ջահը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էրդողանի զրույցի մասին մարզական լրագրողներին պատմել է Թուրքիայի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Սուադ Քիլիչը:

Օլիմպիական ջահն ավանդաբար վառվում Է մրցումների իսկական բնօրրանից` հին հունական Օլիմպիա ավանից: Թուրք նախարարը եւս լրագրողներին մոլորեցնելով նշել է, թե ջահի արմատները Թուրքիայում են:

Քիլիչի կարծիքով` Էրդողանի «խնդրանքը» շատ «ազնիվ եւ ընկերական» է, եւ եթե ինքը զբաղեցներ Ռոգգեի պաշտոնը, ապա նման տեղեկությունից շատ տպավորված կլիներ: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Ռոգգեն իրեն այդ հանդիպման ժամանակ շատ «պրոֆեսիոնալ Է պահել եւ խուսանավել է»:

Քիլիչը հիշեցրել Է, որ Ստամբուլը, որը Մադրիդի եւ Տոկիոյի հետ հավակնում Է 2020 թվականի օլիմպիական խաղերի անցկացմանը, հավակնորդ միակ քաղաքն Է, որը երկու մայրցամաքում Է:

Քիլիչն ասել է, որ թուրքական պատվիրակությունը Լոնդոն Է ժամանել «նայելու, լսելու եւ տեսնելու», իսկ Լոնդոնի օլիմպիական խաղերին Թուրքիայի օլիմպիական տուն չի բացվել` գումարները թուրք մարզիկների նախապատրաստման համար ծախսելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում