Յուրա Մովսիսյանը նշում է ծննդյան տարեդարձը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր նշում է ծննդյան 25-րդ տարեդարձը: Յուրա ՄովսիսյանըFacebook սոցիալական ցանցի իր էջում շնորհակալությունն է հայտնել ֆուտբոլասերներին:«Կարծում եմ, որ ես օրհված եմ կողքիս այսպիսի հրաշալի ընկերներ եւ երկրպագուներ ունենալով»,-գրել է ֆուտբոլիստը:
Մովսիսյանը ծնվել է 1987 թվականին Բաքվում: Ֆուտբոլիստն ակումբային կարիերան սկսել է 2006 թվականին ամերիկյան «Կանզաս Սիթի Ուիզարս»-ում: 2011 թվականից Մովսիսյանը հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար երկրամասի համանուն ակումբում:
Մովսիսյանին նվիրված տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ:
«Արմենպրես»-ը միանում է շնորհավորանքներին` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին մաղթելով նորանոր գոլեր ու հաղթանակներ: