Ֆուտբոլ

Հայտնի են Լոնդոն-2012-ի ֆուտբոլային մրցաշարի քառորդ եզրափակչի զույգերը

1 րոպեի ընթերցում

Հայտնի են Լոնդոն-2012-ի ֆուտբոլային մրցաշարի քառորդ եզրափակչի զույգերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Լոնդոն-2012-ի ֆուտբոլային մրցաշարի քառորդ եզրափակչի բոլոր զույգերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Օլիմպիական խաղերում անսպասելի պարտություն կրելուց հետո մրցաշարից դուրս մնացին ֆուտբոլային խաղերի ֆավորիտներ Եվրոպայի եւ աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի եւ Ուրուգվայի հավաքականները: Կիսաեզրափակիչ դուրս գալու համար միմյանց հետ կմրցեն Մեծ Բրիտանիա-Հարավային Կորեա, Բրազիլիա-Հոնդուրաս, Մեքսիկա-Սենեգալ եւ Ճապոնիա-Եգիպտոս զույգերի հաղթողները:

Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի քառորդ եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին:    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում