ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կպահանջվի ադրբեջանական հայատյաց դասագրքերի փորձաքննությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՍՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի է ունենալու հոկտեմբերի 1-ից 5-ը: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, թեեւ պատվիրակության կազմը հաստատված չէ, սակայն հիմնական կազմում լինելու են նաեւ ՀՀԿ խմբակցությունից Դավիթ Հարությունյանը, «Օրինաց երկրից» Մհեր Շահգելդյանը, իսկ փոխարինող կազմում ընդգրկված կլինի ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:«Քանի դեռ պատվիրակության կազմը չի հաստատվել, մյուս անդամների մասին ոչինչ ասել չեմ կարող: Օրակարգը նույնպես հաստատված չէ, բայց արդեն հայտնի է, որ աշնանային նստաշրջանում քննարկվելու է ադրբեջանցի քաղբանտարկյալներին վերաբերող հարցը»,-տեղեկացրեց Զոհրաբյանը:

Բացի դրանից, հայաստանյան պատվիրակության անդամը փաստաթուղթ է ուղարկելու ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին` պահանջելով միջազգային փորձաքննություն անցկացնել ադրբեջանական դասագրքերը: «Այս հարցը բարձրացրել եմ հուլիսյան նստաշրջանի ժամանակ` ընդգծելով, որ ադրբեջանական դասագրքերում ուղղակիորեն հայատյացության բացահայտ քարոզ է: Օրինակներ ներկայացնելու համար քաղվածքներ եմ անում այդ դասագրքերի ռուսերեն թարգմանություններից, որտեղ հայն ադրբեջանցիներին ներկայացվում է որպես մարդասպան: Այդ օրինակները համապատասխան թարգամանությամբ, հղումներով առաջիկա երկու շաբաթների ընթացքում կուղարկվի Մարդու իրավունքների հանձնակատարին»,-ասաց Զոհրաբյանը: Նրա փոխանցմամբ` հուլիսյան նստաշրջանում շրջանառվում էր մի նախագիծ, որում կոչ էր արվում ԵԽ անդամ երկրներին հատուկ ուշադրություն դարձնել իրենց դպրոցականների դասագրքերին, որպեսզի դրանք այլատյացություն, ռասիզմ չքարոզեն եւ կրոնական ատելություն չսերմանեն: «Այս ամենով փորձելու ենք ցույց տալ, որ եթե ընդունվում են բանաձեւեր, ապա պետք է հետամուտ լինեն դրանց կատարմանը, քանի որ Ադրբեջանն իր սերնդին դաստիարակում է հայատյացության վատ օրինակներով: Փաստաթղթին կցելու եմ նաեւ մի ադրբեջանուհու նամակ, որում նշում է, թե դասագրքերում հայատյացության վառ օրինակների պատճառով վախենում է, որ իր երեխան սադիստ կմեծանա»,-նշեց Զոհրաբյանը:

Անդրադառնալով օրակարգում ընդգրկված հարցերին` Զոհրաբյանը դժվարացավ նշել` Հայաստանին վերաբերող որեւէ հարց կա թե ոչ:

ԵԽԽՎ ամառային նստաշրջանը տեղի է ունեցել հունիսի 25-29-ը, որին նոր խորհրդարանի ձեւավորմամբ պայմանավորված` մասնակցել է հայաստանյան պատվիրակության հին կազմը` պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, անդամներ` Արմեն Ռուստամյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արծրունի Աղաջանյանը, իսկ փոխարինող կազմում եղել են` Զարուհի Փոստանջյանը, Գրիգորի Մարգարյանը, Հերմինե Նաղդալյանը, Արմեն Մելիքյանը:

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում բուռն քննարկման առարկա են դարձել Եվրոպայում ժողովրդավարության, ճգնաժամի, ռասիզմի, այլատյացության, քսենոֆոբիայի եւ ծայրահեղականության աճի թեմաները: Անդրադարձ է եղել նաեւ ԵԽ անդամ երկրներում քաղբանտարկյալների հարցին, մասնավորապես` ԵԽԽՎ իրավական հանձնաժողովը ընդունել է «Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին» զեկույցը, որը կդրվի ԵԽԽՎ լիագումար նիստի քննարկմանը աշնանային նստաշրջանում:

Հայերեն English Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը