Ֆուտբոլ

«Կրասնոդար»-ը պարտվեց «Թերեք»-ին. Մովսիսյանը չկարողացավ դառնալ գոլի հեղինակ

1 րոպեի ընթերցում

«Կրասնոդար»-ը պարտվեց «Թերեք»-ին. Մովսիսյանը չկարողացավ դառնալ գոլի հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ներկայացրած «Կրասնոդար»-ը Գրոզնիում 0:1 հաշվով պարտություն կրեց տեղի «Թերեք»-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' մեր ընտրանու հարձակվողը հանդիպմանը մասնակցել է սկզբից մինչև վերջ, սակայն մրցակցի պաշտպանների աչալուրջ գործողությունների արդյունքում Մովսիսյանին չի հաջողվել դառնալ գոլի հեղինակ: «Թերեք»-ի կազմում միակ գոլի հեղինակ է դարձել Օլեգ Իվանովը` 18-րդ րոպեին:

Մովսիսյանը ռմբարկուների պայքարում շարունակում է ընթացալ առաջատարների թվում: Ներկայում խփած երեք գոլով առաջին տեղում է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի հարձակվող Ալեքսանդր Կերժակովը, ում երկու գոլով հետապնդում է հենց Մովսիսյանը: Վերջինս դուբլի հեղինակ էր դարձել առաջնության առաջին տուրում' «Ռուբին»-ի հետ մրցավեճում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում