Քաղաքականություն

Ադրբեջանցի պաշտոնյաները ուտոպիստական եւ վառ երեւակայությամբ հայտարարություններ են անում. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի պաշտոնյաները ուտոպիստական եւ վառ երեւակայությամբ հայտարարություններ են անում. Շարմազանով

ԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են այնպիսի հայտարարություններ անել, որոնք ծիծաղ են առաջացնում հենց Ադրբեջանում:Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստվում է «վերանվաճել օկուպացված տարածքները»:

«Ես չեմ կարծում, որ նման հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել: Այդ կոչերը դարձել են ադրբեջանական քարոզչամեքենայի մեխը, հակառակ դեպքում` իրենք անելու որեւէ բան չէին ունենալու»,- ընդգծեց Շարմազանովը: Նրա խոսքով` Հայաստանի դիրքրոշումը շատ հստակ է. Լեռնային Ղարաաբաղը եղել է անկախ եւ շարունակելու է մնալ այդ կարգավիճակում. «Արցախի ժողովուրդն ինքն է տնօրինում իր ճակատագիրը»:

«Նման հայտարարությամբ հանդես եկողները լուրջ քաղաքական գործչի տպավորություն չեն թողնում, այլ կարծես երեք տարեկան երեխա լինեն` զգացմունքային ու պարծենկոտ: Բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու, համանախագող երկրների, միջազգային կառույցների հորդորներին հետեւելու փոխարեն` Ադրբեջանը շարունակում է ուտոպիստական եւ վառ երեւակայություն ունեցող հայտարարություններ անել»,-նշեց ԱԺ փոխնախագահը: Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովն իր հայտարարության մեջ նշել էր, որ «Հայաստանը 100 միլիարդ դոլլարի փոխհատուցում պետք է վճարի Ադրբեջանին տարածքների օկուպացիայի համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում