Յուրա Մովսիսյանի դուբլի շնորհիվ «Կրասնոդար»-ը հաղթել է «Ռուբին»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պրեմիեր լիգայի առաջին տուրում «Կրասնոդար»-ը Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դուբլի շնորհիվ հաղթանակ է տարել Կազանի «Ռուբին»-ի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Մովսիսյանը 43-րդ րոպեին մրցակցի դարպասապահի հետ մղած գնդակը կարողացել է ընդունել իր վրա և դիպուկ հարվածով առաջ մղել իր թիմին: Այնուհետև, հանդիպման երկրորդ կեսի սկզբնամասում մրցավարը կազանցիների դարպասին նշանակել է 11 մետրանոց հարված, որն անվրեպ է իրացրել կրկին Մովսիսյանը: Վերջինս հնարավորություն է ունեցել դառնալու նաև հեթ-տրիկի հեղինակ, սակայն հայազգի հարձակվողի հարվածը հետ է մղվել դարպասաձողից:
Կազանցիներին հաջողվել է միայն կրճատել հաշվի տարբերությունը: Մեր ընտրանու հարձակվողը մասնակցել է ողջ հանդիպմանը` խաղադաշտում անցկացնելով 90 րոպե: