Հայաստան սիրիահայերի զանգվածային ներգաղթի մասին վաղ է խոսել. Հրանուշ Հակոբյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան սիրիահայերի զանգվածային ներգաղթի մասին դեռ վաղ է խոսել. հայրենիքում ապրելու խնդրանքովՀՀ սփյուռքի նախարարություն ընդամենը չորս ընտանիք է դիմել, ովքեր էլ ապահովվել են համապատասխան կացարաններով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ներգաղթի մասին այս պահին տեղեկություններ չկան, որովհետեւ մեր հայրենակիցները չեն ուզում ներգաղթի խնդիր դնել, այլ պարզապես ցանկանում են երեխաների կրթության հարցերը լուծել: «Ես ամեն օր կապի մեջ եմ Սիրիայի մեր հայրենակիցների հետ ինչպես մեր դիվանագիտական ներկայացուցչության, այնպես էլ հայկական հոգեւոր թեմերի միջոցով: Հայերն այնտեղ, իսկապես, մտահոգ են»,- ասաց նախարարը:

Սիրիայից Հայաստան եկած բոլոր սիրիահայերը լինում են նախարարությունում, որտեղ ստեղծված է համապատասխան աշխատանքային խումբ: Սիրիահայերը հիմնականում կրթության հարցեր են բարձրացնում: Հրանուշ Հակոբյանի խոսքով` շատերն այստեղ են ամառային արձակուրդներն անցկացնելու նպատակով, բայց ուզում են նաեւ, որ երեխաները սովորեն հայկական դպրոցներում կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում: «Մենք դիմել ենք Կրթության եւ գիտության նախարարությանը, որպեսզի բոլոր առաջացած խնդիրները լուծում ստանան»,- ասաց նա: Մյուս խնդիրը Սիրիայում ՀՀ անձնագրերը ստանալն է. Հայաստանի Հանրապետության նախագահը հանձնարարել է, որ օրենսդրորեն կարգավորվի այս հարցը: «Մեր նախարարությունն արդեն Կառավարության որոշման նախագիծ է պատրաստել եւ ուղարկել գերատեսչություններին, որով հնարավորություն կտրվի Սիրիայի մեր հայրենակիցներին այս ծանր իրավիճակում անձնագրերը ստանալ տեղում: Իսկ մինչ այս անձնագրերը նրանք անպայման Հայաստանում պետք էստանային: Սա մյուս երկրների վրա չի տարածվում, այլ երկրների քաղաքացիները պետք է Հայաստան գան եւ այստեղ անձնագիր ստանան»,- ընդգծեց նախարարը:

Մյուս կարեւոր խնդիրը վիզաների հարցն է, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան սահմանի վրա եւս վիզաներ ստանալ: Այդ խնդիրն արդեն նախարական կոմիտեում քննարկվել է եւ լուծում կտրվի Կառավարության առաջիկա նիստում: Սիրիահայերն Հայաստանում ապրելու ժամանակահատվածում ունենում են առողջական որոշակի խնդիրներ, եւ նախարարությունն օգնում է, որպեսզի նրանց համարբժշկական ծառայությունը հնարավորինս մատչելի կամ անվճար լինի: Աշխատանք փնտրող սիրիահայերի համար եւս քայլեր են ձեռնարկվում. Սփյուռքի նախարարությունն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ գործակցելով, նրանց առաջարկվում է զբաղվածության ծառայություններում առկա թափուր տեղերը:

Նրա խոսքով` չկա որեւէ պետական կառույց, որը պատրաստակամ չէ սիրիահայերի խնդիրները լուծելու համար: «Մեզ մնում է մաղթել, որպեսզի խնդրի արագ հանգուցալուծում լինի, խաղաղություն հաստատվի, որովհետեւ մեր հայրենակիցները մտահոգ են իրենց գործունեության, ունեցվածքի, բիզնեսի համար»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում