Արթուր Սարկիսովը պայմանագիր կստորագրի «Վոլգա»-ի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մեկ տարվա պայմանագիր է ստորագրելու Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Նիժնի-Նովգորոդի «Վոլգա»-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է հուլիսի 23-ին:
Նախորդ մրցաշրջանում Սարկիսովը հանդես էր գալիս Յարոսլավլի «Շիննիկում», սակայն նրա տրանսֆերը պատկանում է Մոսկվայի «Լոլոմոտիվին»: ՌԴ առաջին դիվիզիոնի առաջնությունում «Շիննիկ»-ում անցկացրած 41 հանդիպումներում Սարկիսովը դարձել է 8 գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 9 խաղում 25-ամյա հարձակվողը դարձել է 2 գնդակի հեղինակ: