ՀՀ մինչ 19 տարեկանների ընտրանին հաղթանակ է տարել մինչև 17 տարեկանների հավաքականի նկատմամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը 2:1 հաշվով պարտության է մատնել Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից` երկու ընտրանիների միջև ստուգողական հանդիպումը կայացել է Հանքավանի մարզաբազայում: Մինչև 19 տարեկանների ընտրանու կազմում 58-րդ և 72-րդ րոպեներին աչքի է ընկել Վիուլեն Այվազյանը: Հանդիպման 66-րդ րոպեին 17 տարեկանների կազմում գոլի հեղինակ է դարձել Նորայր Տիգրանյանը: Երկու հավաքականներն էլ այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Հանքավանում: