Ֆուտբոլ

«Ուլիս»-ի հնարավոր մրցակիներն են «Լոդուգորեց»-ը և Զագրեբի «Դինամո»-ն

1 րոպեի ընթերցում

«Ուլիս»-ի հնարավոր մրցակիներն են «Լոդուգորեց»-ը և Զագրեբի «Դինամո»-ն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման փուլ դուրս գալու դեպքում Երևանի «Ուլիս»-ը կհանդիպի «Լոդուգորեց» Բուլղարիա- «Դինամո» Զագրեբ զույգի հաղթողի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին պարզ է դարձել ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայան Նիոնում տեղի ունեցած վիճակահանության արդյունքներով: Այս թիմերի` Բուլղարիայում կայացած առաջին մրցավեճում գրանցվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշիվ: Իսկ ահա որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտություն է կրել մոլդովական «Շերիֆ»-ից: Թիմերի պատասխան մրցավեճը տեղի կունենա հուլիսի 24-ին` Տիրասոպոլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում